


Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Մասնավորապես, Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Եղիազար Վարդանյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոններում։
Բոլոր մարզպետները նույնպես պահպանել են իրենց պաշտոնները։



