


ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը հանդիպել են Վաշինգտոնում՝ նշելու խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձը։
Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական փոփոխությունների, տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նրանք ընդգծել են առկա մարդասիրական խնդիրների լուծման կարևորությունը։
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես անցյալ տարվա գագաթնաժողովում, այնպես էլ այս տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման գործում։



