


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարար, այս անգամ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանը:
"Հանրային ծառայության մասին" օրենքի 9 - րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ 2026 թվականի օգոստոսի 17-ից զբաղեցրած պաշտոնից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանին", - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տրամադրել է կառավարության մամուլի ծառայությունը։
Գևորգ Մելիքսեթյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի հուլիսի 4-ին:



