


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար տեղակալ Արայիկ Եսայանին։
«Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1 մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար տեղակալ Արայիկ Եսայանն ազատվում է աշխատանքից», - ասվում է Փաշինյանի որոշման մեջ, որը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Արայիկ Եսայանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հոկտեմբերի 29-ին։



