


ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։



