


ԱրմԻնֆո. Օգոստոսի 10-ից 15-ը Հայաստանը կենթարկվի Սև ծովից եկող սառը և խոնավ ցիկլոնների ազդեցությանը, որի արդյունքում օգոստոսի 10-ին և 11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով (օգոստոսի 9-ի համեմատ): Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը:
Երեկոյան և գիշերային ժամերին երկրի մեծ մասում սպասվում են կարճատև ամպրոպներ, որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամու արագությունը կարող է հասնել 20-25 մ/վրկ-ի:
ՀՀ ամենատաք շրջաններում՝ արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքում, ցերեկային ջերմաստիճանը այս 5 օրերի ընթացքում չի գերազանցի 33-35 աստիճան Ցելսիուսը:



