


ԱրմԻնֆո. Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման կամ 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև հրապարակել են դատական նիստից լուսանկարներ:
Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին՝ 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշյանին՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանին՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանին և Լևոն Բալայանին՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին՝ 15 տարվա ազատազրկման:



