


ԱրմԻնֆո: Հայաստանում երեք նախարարությունների անվանումները կփոխվեն: ՀՀ կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:



