


Արմինֆո. Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, ինչպես նաև դրա զորային փորձարկման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է Facebook-ի իր էջում։
Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Ասրյանը:
Նշենք, որ Հայաստանի բանակի նոր համազգեստը ներկայացվել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ: Այն մշակվում և արտադրվում է ամերիկյան Milliken & Company ընկերության մասնակցությամբ՝ ըստ արևմտյան ստանդարտների (ՆԱՏՕ)։



