


ԱրմԻնֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովաևիչ, շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ձեր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությունը բնական արդյունք է այս պատասխանատու պետական պաշտոնում Ձեր նվիրված աշխատանքի։ Սա Ձեր ռազմավարական ուղղության նկատմամբ լայն հանրային աջակցության հստակ վկայությունն է, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և նրա միջազգային հեղինակության ամրապնդմանը։
Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործիչ, ով անկեղծորեն հետաքրքրված է ղազախա-հայ ռազմավարական գործընկերության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք զգալիորեն կավելացնենք մեր նվաճումները և Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի։ Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովաևիչ, մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ Ձեր պատասխանատու կառավարական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարեկամ ժողովրդի»։



