


ԱրմԻնֆո. Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ձերդ Գերազանցություն, Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հայտնել Ձերդ Գերազանցությանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար՝ օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում»։ Ձերդ Գերազանցության անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունները խորացնելու համար։
Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը՝ Ձերդ Գերազանցության հետ սերտ համագործակցությամբ։ Անկեղծորեն մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և շարունակական հաջողություններ, ինչպես նաև բարգավաճում ՀՀ-ի համար։



