


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին:
Նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն, կառավարության բոլոր անդամները, գործնականում, պահպանել են իրենց պաշտոնները։ Բացառություն է կազմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կգլխավորի Դավիթ Թադևոսյանը, ով նախկինում գլխավորել է "Միջազգային ռադիոցանց" ՓԲԸ-ն:
Հրամանագրերի համաձայն, իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։



