


Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում լարված իրավիճակ է ստեղծվել. վարչական այդ շրջանում գտնվող մայրաքաղաքի խոշորագույն տոնավաճառներից մեկի աշխատակիցներն ի նշան բողոքի փակել են համայնքի կենտրոնական փողոցը:
Տոնավաճառի աշխատակիցները բողոքում են ըննդեմ կրպակների վարաձավճարի մշտական աճի: «Ստեղծված իրավիճակում, երբ երկրի քաղաքացիների սոցիալական վիճակը կտրուկ վատացել է, ինչն արտացոլվել է բնակչության վճարողունակության վրա, մեր բիզնեսը սնանկության եզրին է, իսկ տոնավաճառի տերերը մտադիր չեն դա հաշվի առնել և վերանայել վարձավճարները: Ասել են, որ ոչ մի պայմանով զիջումների չեն գնա և պահանջել են ազատել կրպակները», - ԱրմԻնֆո-ի թղթակցին խոստովանել է տոնավաճառի աշխատակցուհի Մանյա Ասատրյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե տոնավաճառի տերերը զիջումների չգնան, ապա իրենք կշարունակեն պիկետը կառավարության շենքի առջև:



