


Արմինֆո. Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս փուլում, գործող ռեժիմն առանձնապես ջանք էլ չի գործադրում արդարանալու, բացատրելու, թե ինչու է մի կողմ շպրտել օրենսդրությունը և ագահաբար հարձակվել մարդկանց վրա: Սկզբում քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, իսկ հետո կանցնի յուրայինների ոչնչացմանը», - գրել է նախկին պատգամավորը:



