Շաբաթ, 1 Օգոստոսի 2026 11:45
Ալեքսանդր Ավանեսով

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը

Արմինֆո. Հայաստանի ութ լրագրողական կազմակերպություններ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջել են չեղարկել որոշումը, որն ուղղված է Հայաստանի խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանը:

 

«Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշում, որը վերաբերում է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությանը խորհրդարանում։ Փաստաթուղթն իր ոչ հստակ ձևակերպումներով և անընդունելի արգելքներով արդեն իսկ մտահոգություն է առաջացրել լրագրողական շրջանակներում։ Ըստ էության, նոր կանոնները շարունակում և ավելի են խստացնում այն սահմանափակումները, որոնք առկա էին 2019թ․ փետրվարի 12-ին ընդունված համապատասխան որոշման մեջ և զարգացվեցին ուղիղ 5 տարի առաջ՝ 2021 թվականի այս օրերին, տվյալ փաստաթղթի 1-ին հավելվածում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Հիշեցնենք, որ դրանց հիման վրա ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի և գործունեություն ծավալելու առումով այնպիսի արգելքներ կիրառվեցին, որոնք աննախադեպ էին հայաստանյան խորհրդարանի ողջ պատմության մեջ։ Ընդ որում, առնվազն տարակուսելի է, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այժմ այդ որոշումները չեն քննարկվել լրատվամիջոցների և լրագրողական հասարակական կազմակերպությունների հետ։ Այս պահին արդեն անիմաստ համարելով հին ու նոր կանոնների համադրումն ու տարբերությունների վերհանումը՝ անդրադառնանք միայն վերջին որոշման՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշ դրույթների։ Օրինակ, խիստ խնդրահարույց է փաստաթղթի 1․6 կետը, որը մասնագիտական գործունեություն իրականացնելու՝ տարածքային սահմանափակումներից զատ, նախատեսում է, որ «հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ», ավելին՝ այդ լրագրողները պետք է նախօրոք ցուցակագրվեն, իսկ այդ ցուցակը նիստից առնվազն 2 ժամ առաջ պետք է հանձնվի ԱԺ գլխավոր քարտուղարին։ Սա կամայական որոշումների լայն դաշտ է բացում հանձնաժողովների նախագահների համար։ Կամ ինչպե՞ս կարելի է հիմնավորել այն, որ ըստ 6․16 կետի՝ ԱԺ «դռնբաց նիստերի ժամանակ նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տրված ցուցակով ներկայացված անձինք», այսինքն՝ արդեն հավատարմագրված լրագրողները մամուլի օթյակ մտնելու ու աշխատելու համար պետք է լրացուցիչ ցուցակագրվե՞ն։ Ինչո՞ւ և ի՞նչ պարբերականությամբ։ Անընդունելի է նաև, որ ԱԺ-ում արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Այս կարգավորումը նախկինում էլ է կիրառվել և արժանացել է Տեղեկատվական վեճերի խորհրդի քննադատությանը․ դրույթի ձևակերպումը լայն է և անորոշ, այն չի փոխհավասարակշռում տեղեկություններ ստանալու հանրային շահը անվտանգության աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարման և անձնական կյանքի հարգման իրավունքի հետ։ Հետևաբար, ըստ փորձագիտական խմբի, տվյալ դրույթն իրավաչափ չէ։ Եթե հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում բազմիցս եղել են դեպքեր, երբ նիստերի դահլիճում կրքերը բորբոքվելիս և պատգամավորների միջև ծեծկռտուքներ ծագելիս անվտանգության ծառայողները ներխուժել են մամուլի օթյակ, լրագրողներից պահանջել դադարեցնել նկարահանումներն ու դուրս գալ սրահից, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչի համար է վերոհիշյալ արգելքը։ Մինչդեռ նման տեսարանները նորություն չեն, և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ գործելաոճ ու վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։ Այս առնչությամբ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ որոշման վերոհիշյալ և մի շարք այլ խնդրահարույց դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող երաշխիքներին։ Ուստի ընտրվելիք 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․կասեցնել «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշման՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին վերաբերող դրույթների գործողությունը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ների, լրագրողական ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու այդ դրույթներում առկա խնդիրների համար», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության իինստիտուտ– Հայաստանը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանըՀայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանը
«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին
TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակTRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններումՄիրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
Դիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարումԴիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Երևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակումԵրևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակում
Անդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունենԱնդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունեն
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանըՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
Գյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեԳյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղություններըՀայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղությունները
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրըՀայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է "Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" ցուցահանդեսին
Հայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՀայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստըՀայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստը
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունՀոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրություն
"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցերԻշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնինՄիջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին
Հայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետ
Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։
ԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծըԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծը
Yandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև ՀայաստանումYandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև Հայաստանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերությունՀայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերություն
ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանըՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը
Երևանն ու Վարշավան քննարկել են  համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Վարշավան քննարկել են համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները
Խորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրըԽորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ ԳրիգորյանինՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիգորյանին
Երևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուցԵրևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուց
Նարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունըՆարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը
Նախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորըՆախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ովԵրևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ով
Շինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումըՇինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումը
Երևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձրԵրևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձր
Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։
Անհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասներըԱնհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորումՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ