


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց հուզական հայտարարություններ է անում։ Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի դրանց։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն «Գազետա․ռու»-ին այդպես է մեկնաբանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) "վերջի սկզբի" մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը։
"Երբեմն, ցավոք՝ մեզ և հենց Փաշինյանի համար, նա չափազանց հուզական, եռանդուն հայտարարություններ է անում, որոնց համար հետո, հավանաբար, պետք է ինքն իրեն խղճա։ Ամեն դեպքում, կյանքը բաղկացած չէ միայն հայտարարություններից, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք", - ասել է ռուս դիվանագետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ եթե հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման սահմանափակումների խնդիրը չհաջողվի արագ լուծել, դա կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության վերջի սկիզբը:



