


ԱրմԻնֆո. Ռուս դիվանագետները մասնակցել են դեմոգրաֆիայի վերաբերյալ առաջին ամառային դպրոցի բացմանը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դեմոգրաֆիկ հետազոտությունների և կրթության կենտրոնի հետ համատեղ։
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության տվյալներով՝ ամառային դպրոցն անցկացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Որակյալ տվյալներ՝ արդյունավետ քաղաքականություն» (CISPop) տարածաշրջանային նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։
Մասնակցում են ՀՀ պետական մարմինների և ԵՊՀ-ի ներկայացուցիչները, որոնք հնարավորություն կունենան արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել ժողովրդագրական տվյալների վերլուծության և դրանց գործնական կիրառման վերաբերյալ։



