


Արմինֆո. Հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո, առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և իրենց կառավարությունների ու համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը: Նրանք վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը», - ասվում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։



