


Արմինֆո. Չեռնոգորիան առաջիկայում մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում։ Այդ մասին ասվում է Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հայտարարությունում։
Գերատեսչության համաձայն՝ Չեռնոգորիան իր վիզային քաղաքականությունն ամբողջությամբ համապատասխանեցրել է Եվրամիության քաղաքականությանը ՝ դրանով իսկ կատարելով բարեփոխումների ծրագրի շրջանակներում առանցքային պարտավորություններից մեկը:
Եվրաինտեգրմանն ուղղված քայլերի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 23-ին Չեռնոգորիայի կառավարությունը հրամանագիր է ընդունել վիզային ռեժիմի մասին հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի, Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիներից 2026 թվականի նոյեմբերի 1-ից վիզա կպահանջվի Չեռնոգորիա մուտք գործելու համար։ Միևնույն ժամանակ, ավելացվում է, որ Չեռնոգորիայի վիզա պահանջող երկրների քաղաքացիների համար վիզայի դիմումները այլևս կարիք չի լինի ներկայացնել բացառապես Չեռնոգորիայի դիվանագիտական հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով:
"VFS Global-ի հետ համագործակցության շնորհիվ, որը հանդիսանում է վիզաների աութսորսինգի ծառայությունների և տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատար մատակարար, Չեռնոգորիայի վիզայի համար դիմումներ այժմ կարող են ներկայացվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ռուսաստանում VFS վիզաների կենտրոնների միջոցով:
Մոտ ժամանակներս լրացուցիչ կենտրոններ կբացվեն Պակիստանում, Չինաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ֆիլիպիններում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բելառուսում, Նեպալում եւ Ուզբեկստանում, ինչպես նաեւ նախատեսվում է ցանցի ընդլայնում դեպի Հորդանան, Քուվեյթ, Թաիլանդ եւ Ինդոնեզիա", - ասվում է Չեռնոգորիայի ԱԳՆ հաղորդագրությունում:



