


Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը աշխատանքային այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության կայքում՝ վարչապետի որոշումներ բաժնում:
Փաստաթղթի համաձայն, Իրանում Խուդաթյանը մի շարք հանդիպումներ կունենա ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի», - ասվում է որոշման տեքստում։



