


Արմինֆո. Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու մեղադրանքով: "Արման Դավթյանը ձերբակալվել է դատարան տեղափոխելու համար՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու մեղադրանքով", - հայտարարել են Քննչական կոմիտեում:
Նշենք, որ կոմբինատը պատկանում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության (ԲՀԿ) կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:



