


Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Աղբյուրի համաձայն, եթե 2025 թվականի առաջին կիսամյակում դրական լուծում էր ստացել 665 բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 1047-ի, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճ է։
«Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևողական լինել քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում` նպաստելով խախտված իրավունքների վերականգնմանն ու համակարգային խնդիրների հաղթահարմանը», - նշվում է հաղորդագրությունում։



