


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի հոսպիտալացվել, այլ անցել է պլանային բուժզննում: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում այդպես են մեկնաբանել նրա ՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը։
"Վահագն Խաչատուրյանը պլանային զննություն է անցել "Նաիրի" բժշկական կենտրոնում, որտեղ ստացել է անհրաժեշտ բուժծառայություններ։ Ստուգման ավարտից հետո նախագահը վերադարձել է նորմալ աշխատանքային ռեժիմի",- պարզաբանել են մամուլի ծառայությունում։
Նշենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ հուլիսի 22-ին ՀՀ նախագահը հոսպիտալացվել է: Նշվում էր, որ Խաչատուրյանը հիվանդանոց է տեղափոխվել նախաինֆարկտային վիճակում։



