
Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը կմիավորվի ճարտարապետության ինստիտուտի հետ և կկրի նրա անունը: Հայաստանի քաղաքաշինության նախարարության նման ոչ միանշանակ որոշման առնչությամբ Ալեքսանդր Թամանյանի թոռը` Գագիկ Թամանյանը, նամակ է հղել նախարար Նարեկ Սարգսյանին: Մեծ ճարտարապետի ժառանգը, ով ապրում է Լոնդոնում, սուր քննադատության է ենթարկել նախարարությանը, որը, նրա կարծիքով, Թամանյանի և ճարտարապետության թանգարանները միավորում է նախարարությանն առընթեր խնջույքների սրահի բարեկարգման համար: «Հնարավոր չէ պատկերացնել, որ աշխարհում որևէ այլ տեղ փակեն մեծ մարդու թանգարան: Ռոդենի թանգարանը չեն փակում` նրա քանդակները հանձնելով Լուվրին, Սարյանի թանգարանը, հուսով եմ, նույնպես չեն փակի` նրա գոիծերին սրահ հատկացնելով Հայաստանի պատկերասրահում», - գրում է Գագիկ Թամանյանը:
Մինչդեռ Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանն Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում չի համաձայնել նամակում արտահայտված կարծիքին, հայտարարելով, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը ոչ ոք մտադիր չէ փակել: Նա տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե թանգարանի փակմանը, այլ նրա միավորմանը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ: Ընդ որում, ինչպես նշվել է նա, երկու կառույցների միավորման հիման վրա ստեղծված թանգարանը կրելու է Ալեքսանդր Թամանյանի անունը: Մինասյանը հատկապես ընդգծել է փաստը, որ Թամանյանի թանգարանի ցուցադրությունը կմնա անփոփոխ: Բացի այդ, միավորված թանգարանի հասցեն էլ կմնա նախկինը. այն կառավարության թիվ 3 շենքի առաջին հարկում:
Մինասյանը ենթադրել է, որ քաղաքաշինության նախարարին հղված բաց նամակը գործերի իրականն վիճակի մասին սխալ իրազեկման հետևանք է եղել: «Մենք զրուցել ենք Թամանյանի մյուս որդու` Հայկ Թամանյանի հետ, ով ավելի վաղ գլխավորում էր Թամանյանի թանգարանը: Մենք երկուսս էլ վշտացած ենք այն առնչությամբ, որ թանգարանների միավորման վերաբերյալ տեղեկատվությունը սխալ է մեկնաբանվել», - ասել է Մինասյանը:
Նշենք, որ իր բաց նամակում Գագիկ Թամանյանը ծայրահեղ մտահոգություն է հայտնել այդ որոշման առնչությամբ. «քանդված թանգարանից ոչ մի փոշեհատիկ չի հայտնվի միավորված թանգարանում, և իմ ողջ ընտանիքն այդ մասին հոգ կտանի»: Կեցցես նախարար, վայելիր քո նախարարության խջույքների սրահը: Բայց մի մոռացեք, որ բոլորովին վերջերս Երևանում բացել են Կոմիտասի թանգարանը, իսկ ահա ձեզ հաջողվել է վերջապես, պայքարի տասներկու տարում փակել Թամանյանի թանգարանը` իրոք խնջույքի լավ առիթ: Չէ որ ձեզ համար բավական չէ, որ ձեր ղեկավարման օրոք տասնամյակներ շարունակ «բարելավել են» Թամանյանի գլխավոր հատակագիծը և այդ բարելավումն ավարտվել է այն բանով, որ քաղաքում ճնշում է կանաչի պակասը, իսկ բարձրահարկները ժամանակակից բետոնխառնիչների անդեմ ստեղծագործություններ են և միայն ճնշողաբար են գործում Հայաստանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի հոգեբանության վրա: Չկա այլևս հայ ժողովրդի ազգային ճարտարապետությունը, և այդ պատճառով կարելի է փակել Թամանյանի թանգարանը, որպեսզի նրա ցուցադրանմուշները հանկարծ հյուրերից և բնակիչներից ոչ ոքի չհիշեցնեն, թե ամեն բան ինչպես պետք է լիներ», - իր նամակում գրել է Թամանյանի թոռը:
Քաղաքաշինության նախարարությունում Արմնֆո-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ, այստեղ, պարզապես, զանգերին չեն պատասխանում: Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը 1914 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման: 1923 թվականին նա տեղափոխվել է Երևան, որտեղ գլխավորել է հանրապետությունում սկսված լայնածավալ շինարարությունը: Թամանյանը նաև Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միարք հոյակապ շենքերի հեղինակ է: Նրա ստեղծագործություններից են Երևանի կենտրոնական հրապարակը` Կառավարության տան հետ միասին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը: