


Արմինֆո.Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի դեմ։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունից հայտնել են, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Հոդվածները վերաբերում են փողերի լվացմանը և հավաքներին մասնակցելուն հարկադրելուն։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿՀԸ) միջնորդություն է ներկայացրել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ փաստաբանը հիշեցրել էր, որ խորհրդարանի պատգամավորներն օժտված են լրացուցիչ անձեռնմխելիությամբ։
Նա համոզմունք էր հայտնել, որ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փորձը քաղաքական աբսուրդի և հալածանքների դրսևորում է, որի նպատակն է խաթարել նրա գործունեությունը Հայաստանի խորհրդարանում։
Հուլիսի 22-ին ԿՀԸ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն, սակայն մերժել է նրան կալանավորելու թույլտվության մասին միջնորդությունը։



