


Արմինֆո.Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի հետ քննարկել է երկու երկրների մայրաքաղաքների միջև համագործակցության զարգացման և խորացման հարցերը։
Ինչպես հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, զրուցակիցները դիտարկել են նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Քննարկվել են նաև Հայաստանում սպասվող կարևոր միջազգային միջոցառումները, մասնավորապես՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներն ու դրանց շրջանակներում համագործակցությունը։



