


Արմինֆո."Հինգ իրավապաշտպաններ" նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է որոշ քաղբանտարկյալների նկատմամբ իրենց անչափահաս երեխաների հետ շփման արգելքի կիրառումը:
«Տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ հետընտրական շրջանում կալանավորված որոշ քաղբանտարկյալների (օրինակ՝ Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան) զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։
Խստորեն դատապարտում ենք նման արգելքի կիրառումը։ Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի», - ասվում է "Հինգ իրավապաշտպաններ" նախաձեռնության հայտարարությունում։



