


Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է քաղաքական գործչի նկատմամբ կալանքի: Այս մասին հաղորդել Է Թևանյանի փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
Նա հավելել է, որ դատարանը պարտավորեցրել է իրավապահ կառույցներին ապահովել Թևանյանի առողջության և քաղաքացիական հիվանդանոցում բուժօգնություն ստանալու իրավունքը: "Որոշումը նոր եմ ստացել, չգիտեմ, թե ինչի վրա է այն հիմնված, բայց կարող եմ ասել, որ իրավաբանական տեսանկյունից այստեղ բացակայում է քրեական գործը", - ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստով: Թևանյանին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա պետությանը փոխանցելու համար: Իսկ մայիսի 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ դատապարտվել էր երկամսյա կալանքի: Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով ՝ այդ օրերին իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով: Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, և, հետևաբար, Քննչական կոմիտեի նման պնդումներն իրենց տակ հող չունեն ։



