


ԱրմԻնֆո. Աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին գործերի և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Պիտեր Բիմի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը նշել են երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա ամրապնդման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։



