
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջական վիճակը բավարար է, և իր ինքնազգացողույան վերաբերյալ նա իրավապահներին ոչ մի բանավոր կամ գրավոր բողոք չի ներկայացրել: Այս մասին ՀՀ խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրա վատ ինքնազգացողության կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին:
Շարմազանովը տեղեկացրել է, որ խորհրդարանի նիստի ընթացքում նա «հեռահաղորդակցական ժամանակակից միջոցներով, մասնավորապես, sms-հաղորդագրությունով» կապ է հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել Գասպարիի առողջության մասին տեղեկությունները: Շարմազանովը շտապել է փարատել նաև ընդդիմադիրների մտահոգությունները Գասպարիի ձերբակալության օրինականության առնչությամբ: «Իրավասու մարմիններից ինձ տեղեկացրին, որ Գասպարին ձերբակալվել է այն բանի համար, որ բազմաթիվ անգամ խախատել է ավելի վաղ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցների` ստորագրությամբ չբացակայելու պայմանները, այդ կապակցությամբ էլ այս անգամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ձերբակալությունը: Այդ առնչությամբ կարող ենք նշել նաև, որ Գասպարիի առողջական վիճակը բավարար է, և նա ձերբակալվել է ոչ քաղաքական շարժառիթներով, ինչպես պնդում են մեր ընդդիմադիր գործընկերները, այլ իրավական նորմերի խախտման պատճառով»,-ամփոփել է Շարմազանովը:
Այսօր ՀՀ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ԱԺ նիստում խոստորեն դատապարտել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձերբակալությունը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ Գասպարիի ձերբակալությունն անհիմն է և, մեղմ ասած, անօրինական: Ինչպես հավաստել է Փաշինյանը, «Նուբարաշեն ՔԿՀ-ում Գասպարիին պահելու պայմանները, մեղմ ասած, անբարենպաստ են, հաշվի առնելով ակտիվիստի առողջական վիճակը` նա ունի բարձր զարկերակային ճնշում և շաքարային դիաբետ: Պատգամավորները հայտարարել են, որ Գասպարին հանդիսանում է քաղբանտարկյալ: Նույն կարծիքն է հնչեցրրել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խորհրդարանի ղեկավարոթյունից պահանջելով տեղեկություներ տրամադրել ձերբակալված քաղաքացիական ակտիվիստների առողջութան վիճակի և նրանց պահելու պայմաների մասին, ինչպես նաև հրապարակել այդ տեղեկոթյունները խորհրդարանում: Իսկ փոխխոսնակը համաձայն չէ գործընկերների կարծիքի հետ, հայտարարելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և որ պատգամավորների լիազորոթյունների մեջ չի մտնում իրավապահների գործերին խառնվելը: Ընդ որում փոխխոսնակը խոստացել է օրվա ընթացքում ճշտել ընդիմադիրներին հետաքրքրող տեղեկությունները և հրապարակել դրանք:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Ինքը` ակտիվիստը նիստին ներկա չի եղել: Մեղադրյալի բացակայությամբ որոշում ընդունելը, ըստ նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանի, օրենքի խախտում է: Նիստից հետո ակտիվիստի տուն են եկել ոստիկանները, փողոց են դուրս բերել պառկած վիճակում գտնվող ակտիվիստին և նստեցրել մեքենա: Այժմ Գասպարին գտնվում է ոստիկանական բաժանմունքում: Ակտիվիստն ու նրա փաստաբանը դեռ չեն ստացել ձերբակալության մասին դատարանի որոշումը, բայց արդեն հայտարարել են, որ այն կբողոքարկեն: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ: Նա դատական նիստերին չէր ներկայանում և ամեն անգամ իրավապահները նրան ուժով էին բերման ենթարկում: Վերջին անգամ այդ նպատակով օգտագործվել է շտապ օգնության մեքենան: Գասպարիի կողմից կիրառվող բողոքի ավանդական միջոցը պառկած ցույցն է: Նման ակցիաների համար նա բազմաթիվ անգամ տուգանվել է: Ակտիվիստը հիմնականում հանդես է գալիս օլիգարխների և ոստիկանների ղեկավարների դեմ: