


ԱրմԻնֆո. Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը կամփոփի իր 20-ամյա համերգաշրջանը Կասկադում՝ Գաֆեսճյան քանդակների այգում, կայանալիք գալա համերգով։
Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 20:00-ին։
Երաժշտական երեկոյի ընթացքում կհնչեն դասական գլուխգործոցներ, ինչպես նաև հատվածներ ամենահայտնի սիմֆոնիկ ծրագրերից։



