


ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) կազմակերպված «Հայաստանի առաջընթացի ուղին» թեմայով կլոր սեղանի քննարկմանը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իր ելույթում ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներին և ընդգծել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգիայի և արհեստական բանականության նոր հնարավորությունները։
Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են տվել հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և շատ ավելինի վերաբերյալ։



