
Փետրվարի 21-ին «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայկական վերածնունդ» միավորումը վերածվեց կուսակցության: Հիմնադիր համագումարում Արթուր Բաղդասարյանը միաձայն ընտրվել է նոր կուսակցության նախագահ:
Նա իր ելույթում նշել է, որ կուսակցության հիմնական նպատակը ոչ թե 2017 թվականի ընտրություններն են, այլ երկրի զարգացումը: Նա հայտարարել է նաև, որ կուսակցությանն արդեն միացել է 40-50 հազար մարդ, և այդ թիվը, նրա ասելով, անընդհատ աճում է: «Մենք մտահոգված է երկրում տիրող սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական իրավիճակով և գիտակցում ենք հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը: Հետևաբար, մեր հիմնական նպատակը կլինի քաղաքական և հասարական ուժերի միավորումը, ինչպես նաև պայքարը կոռուպցիայի, տնտեսական «ռէկետի» և մոնոպոլիենրի դեմ»,-հայտարարել է նա: Բաղդասարյանը գտնում է, որ իշխանությունների առաջնահերթությունը պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը, տնտեսական ազատություների ընդլայնումը, աղքատության և արտահոսքի տեմպերի կրճառումը:
«Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը կծառայի ժողովրդրին ու կնպաստի երկրի ծաղկմանը»,-նշել է նա: Նա նաև հայտարարել է, որ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև նախագահելով ՀԱՊԿ-ում, Հայաստանն չի կարողանում լիարժեք օգտագործել այդ հնարավորություններ: Նա գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները խորացնել ոչ միայն ՌԴ և ԵԱՀԿ պետությունների, այլ նաև եվրոպական երկրների, ինչպես նաև Հնդկաստանի, Չինաստանի և Իրանի հետ: Մենք պետք է պաշտպանական ենթակառուցվածքները զարգացնենք Ռուսաստանի հետ համատեղ, Գյումրիում տեղակայված ռազմական բազան պետք է հագեցված լինի ռազմական նորագույն տեխնոլոգիաներով: Միևնույն ժամանակ, պետք է ստեղծվեն եվրոպական երկրներից օտարերկրյա ներդրումների ներգրավման պայմաններ, որոնք վերջին տարիներին արագորեն կրճատվում են»,-նշել է Բաղդասարյանը: Բաղդասարյանը գտնում է նաև, որ Հայաստանի իշխանությունները պետք է լիարժեք օգտագործեն սփյուռքի ներուժը, հավելելով, որ 10 միլիոնանոց Սփյուռքի ներուժը կարող է օգնել հայ ժողովրդի հավակնությունների իրականացմանը:
Նշենք, որ 2008 թվականին «մոլի ընդդիմադիր», ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրություններից անմիջապես հետո միացավ Սերժ Սարգսյանին, կոալիցիայի մեջ մտնելով ՀՀԿ հետ: Նա զբաղեցրեց երկրի Անվտանգությնա քարտուղարի պաշտոնը, բայց վարչապետի հրաժարականից հետո ինքը նույնպես հրաժարական տվեց: Ըստ մեր ունեցած տվյալների, Բաղդասարյանը հավակնում էր վարչապետի պաշտոնին, բայց նախագահը չբավարարեց նրա այդ ցանկությունը: Դրանից հետո, 2014 թվականին, կուսակցությունը կրկին իրեն հռչակեց` ընդդիմադիր: 2015 թվականի հունիսի 6-ին նա նախաձեռնեց «Հայկական վերածնունդ» միավորումը, ինչը, քաղաքագետների կարծիքով, հանդիսացավ «Օրինաց երկիր» կուսակցության «ռեբրենդինգը»` 2017 թվականի խորհրդարանական ընտրոթյունների նախաշեմին: