
Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել լիբանանյան ծագումով ֆրանսիացի հայտնի շեփորահար, կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆի շլափայլ համերգը:
Երեկոն, որն առանց չափազանցության, երկար կմնա երևանցիների հիշողության մեջ, կազմակերպվել էր "Ոսկե ծիրան" 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՝ Հայկական ջազային ասոցիացիայի հետ համատեղ: Մաալուֆը՝ ժամանակակից ջազի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, որը ներդաշնակորեն համադրում է դասական և մերձավորարևելյան երաժշտական ավանդույթները, Հայաստան է եկել ոչ միայն համերգով, այլև՝ որպես փառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի անդամ:
Կարելի է չլինել երաժշտության երկրպագու, որը կատարում է Մաալուֆը, բայց անհնար է չհիանալ նրա վիրտուոզ վարպետությամբ և անհավանական էներգետիկիայով: Արդեն երկրորդ կոմպոզիցիայից ողջ դահլիճը ոտքի էր կանգնել։ Երևանը պարում էր և փոխադարձում երաժիշտին, ով այդ երեկո բառացիորեն բացել էր իր սիրտը Հայաստանի առջև: Նա կիսվել է անձնական պատմություններով ու հիշողություններով, անկեղծորեն պատմել իր ընտանիքի ու մանկության մասին, մեծ ջերմությամբ խոսել իր կոլեկտիվի երաժիշտների մասին, ապա բեմ է հրավիրել հայ պատանի կատարողին ՝ նրան հայտնելով իր անկեղծ հիացմունքը: Հենց այս պահն է դարձել համերգի ամենահուզիչ կուլմինացիաներից մեկը։
Ինքը՝ Մաալուֆը, այդ երեկոն Երևանում "հարսանիք" է անվանել։ Նա խոստովանել է, որ ցանկանում է "ամուսնանալ" Հայաստանի մայրաքաղաքի և նրա բնակիչների հետ՝ միշտ նրանց պատասխանելով միայն՝ "այո"։ Համերգի գրեթե ողջ ընթացքում երաժիշտը կրկին ու կրկին նույն հարցն է տվել, թե՝ ինչու ավելի շուտ չէր եկել Հայաստան։
Առաջին անգամ հայ հանդիսատեսը Մաալուֆին տեսել էր, ավելի ճիշտ, լսել էրց 23-րդ "Ոսկե ծիրանի" բացման արարողության ժամանակ։ Հայկական առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի "Նամուս" համր դրամայի ցուցադրության ժամանակ, որն այս տարի նշում է իր 100-ամյակը, շեփորահարը բեմ է բարձրացել Շառլ Ազնավուրի անմահ La Boheme երգի իմպրովիզացիայով: Նրա ելույթը դահլիճը դիմավորել է երկարատև ծափահարություններով:
Նշենք, որ Մաալուֆը քառակափույր շեփորի՝ հազվագյուտ գործիքի վիրտուոզ է, որը թույլ է տալիս կատարել մերձավորարևելյան երաժշտական ավանդույթին բնորոշ քառատոն մեղեդիներ: Իր կարիերայի ընթացքում երաժիշտը բազմիցս առաջադրվել է Grammy մրցանակի, ելույթ է ունեցել աշխարհի խոշորագույն բեմերում և համագործակցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Sting, Quincy Jones, Jon Batiste, Wynton Marsalis, Angelique Kidjo, Melody Gardot, Salif Keita և շատ ուրիշներ: Բացի համերգային գործունեությունից, Մաալուֆը երաժշտություն է գրում կինոյի և թատրոնի համար, իսկ նրա ալբոմները պարբերաբար բարձր դիրքեր են գրավում եվրոպական չարթերում ՝ ամրապնդելով նրա հեղինակությունը որպես մեր ժամանակների ամենապահանջված և նորարար երաժիշտներից մեկը: