


ԱրմԻնֆո։ Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի «Իմեդի Լայվ» հաղորդման ժամանակ։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի կառավարությունը նույնպես ակտիվորեն աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Ներուժը շատ մեծ է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս ամենը կարևոր դեր է խաղում տրանսպորտային կապի և տարանցիկ գործառույթների առումով», - հայտարարել է Կոբախիձեն։



