


Փետրվարի 19-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է ՙՉինական ամանորյա բացիկների ցուցահանդես և չինական գեղանկարչական անկյուն՚ միջոցառումը: Միջոցառումը նվիրված է չինական Գարնան տոնին
Բացիկների ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի 42 դպրոցների ավելի քան 500 աշակերտի աշխատանք: ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը նշել է, որ նման միջոցառումներն օգնում են ավելի շատ իմանալ Արևելքի մշակույթի մասին, ինչպես նաև ընդլայնել աշխարհայացը: Դեսպանի խոսքով, ցուցահանդեսի հետաքրքիր առանձնահատկությունն այն էր, որ չինական Նոր տարվա ավանդույթների մասին այցելուները կարող են ծանոթանալ ամանորյա բացիկների միջոցով՚,- նշել է նա:
Չինաստանում ամանորյա բացիկները լայն ճանաչում ունեն՝ հատկապես երեխաների շրջանում: Բացիկները թողարկվում են հիմնականում կարմիր երանգներով, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է հաջողությունը: Ավանդաբար բացիկները զարդարվում են այնպիսի խորհրդանիշներով, ինչպես՝ վիշապը, փյունիկ թռչունը, չինական առյուծը: Ամանորյա բացիկներն ընդունված է նվիրել հարազատներին, ընկերներին, հարևաններին: Բացի այդ, ղեկավարությունը նվիրում է դրանք ենթականերին և գործընկերներին՝ որպես երախտագիտության նշան աշխատանքում աջակցության համար:


