


Արմինֆո. Բրյուսելում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ հանդիպման շրջանակներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը առանձնազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պղևոյի հետ։
Բելգիայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, առանձնազրույցի ընթացքում դեսպան Բալայանը շեշտել է վերջին տարիներին երկկողմ համագործակցության բոլոր բնագավառներում արձանագրված աննախդեպ զարգացումները՝ կարևորելով փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։
Նախարար Պղևոն վերահաստատել է Հայայաստանի հետ համակողմանի փոխգործակցությունը ընդլայնելու և համապատասխան քայլերի իրագործման պատրաստակամությունը։
Ընդգծվել է Բելգիայի կառավարության կազմավորման հռչակագրի և Դաշնային խորհրդարանի կողմից երկու միաձայն ընդունված բանաձևերի՝ Հայաստանի հետ փոխգործակցությունը ընդլայնելու վերաբերյալ դրույթների իրագործման կարևորությունը։



