


ԱրմԻնֆո. Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, որ Եվրոպական հանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբ։
Կարապետյանը նշել է, որ Ալիևը, մասնավորապես, այսօր օկուպացված Շուշիում հայտարարել է. «Եվրոպական հանձնաժողովում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ։ Հիմա կարող ենք ասել, որ որոշ կոռումպացված անձինք, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին ներկայացուցիչ պարոն Օկամպոն, նույնպես արտահայտել են իրենց կարծիքը։ Նա օգտվել է ֆինանսավորման կոնկրետ աղբյուրից, և հայ օլիգարխը աջակցել է նրան Հայաստանին վերաբերող հարցերում»։
«Ո՞ր հայ գործարարն է տնային կալանքի տակ Հայաստանում, որի դեմ բողոքում են և՛ Ալիևը, և՛ նրա վստահված անձ Փաշինյանը», - հարցրել է Կարապետյանը։



