


ԱրմԻնֆո: Մոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվել: Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտը հայտարարել է այս մասին.
«Այժմ դուք կարող եք Հայաստանի մայրաքաղաք մեկնել Կրասնոգվարդեյսկի միջազգային ավտոկայանից: Երևան ավտոբուսները կմեկնեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի», - ասվում է հայտարարության մեջ:



