


Արմինֆո. Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մարիա Պանայոտուի հետ:
Կիպրոսում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և բնապահպանությանն առնչվող ոլորտներում փոխգործակցության հեռանկարները և նախանշվել են այդ ոլորտներում երկկողմ համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մանրամասներին և դրա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։



