


Արմինֆո. Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը որոշում է կայացրել հրաժարվել 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Այդ մասին նա հաղորդել է Facebook-ի իր էում։
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է շարունակել իր աշխատանքը մարզպետի պաշտոնում։ "Մենք դեռ շատ անելիքներ ունենք Լոռիում, շատ ծրագրեր կան՝ ուղղված մարզի զարգացմանը։ Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, որպեսզի հնարավորինս արագ Լոռու մարզը ոտքի կանգնի, և գլխավորեմ մարզը բարգավաճման փուլ դուրս բերելու գործընթացը", - ասել է մարզպետը ։



