


Արմինֆո. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքել է կառավարությունում իր ապագայի վերաբերյալ հայկական լրատվամիջոցների հաղորդումներին:
Նշենք, որ, ըստ նույն լրատվամիջոցների, Հարությունյանը պաշտոնանկ է արվելու, քանի որ, ելնելով իշխող կուսակցության շահերից, փորձել է շփումներ հաստատել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ՝ առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու։ Նա նաև փորձել է վերահսկողություն հաստատել հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ՝ տեսչական մարմինների միջոցով։
"Թեեւ ես արձակուրդում եմ և պլանավորում էի ավելի ուշ մեկնաբանել իմ դեմ սանձազերծված արշավը, ես հարկ համարեցի տեղեկացնել, որ պատրաստվում եմ հայցեր ներկայացնել քարոզարշավին մասնակցած բոլոր լրատվամիջոցների դեմ՝ զրպարտության և բարի համբավը խախտելու համար։ Ներկայումս իրավաբաններն աշխատում են այս բոլոր հայցերի վրա։ Այդ անբարեխիղճ լրատվամիջոցների համար շատ դժվար է լինելու։ Հետո մի ասեք, որ մամուլի վրա ճնշում է գործադրվում, դուք ինքներդ եք դա սկսել", - նշել է Արայիկ Հարությունյանը։



