
Արմինֆո. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված: Այդ մասին նա հուլիսի 10-ին հայտարարել է լրագրողներին՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է Աշոտյանի նկատմամբ գործի քննությունը։
"Այստեղ երկու կարծիք լինել չի կարող. սա քաղաքական հաշվեհարդար է քաղաքական գործչի նկատմամբ, որը չի թաքցրել և չի թաքցնում իր վերաբերմունքը գործող իշխանության հանդեպ: Այստեղ արդարադատությունն առկա է այնքանով, որքանով ես կարող եմ ինձ պատկերացնել որպես Անգլիայի թագուհի: Ավելին, ես ավելի շատ շանսեր ունեմ ինչ-որ պահի դառնալ Անգլիայի թագուհի, քան՝ արդարադատությունն այս դատարանում", - հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով նաև "Մայր Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանին երկու ամսով կալանավորման փաստը։ Նա հավելել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, շատ դժվար է պատկերացնել երկրի նախկին ղեկավարների օրոք, երբ կնոջը դատում են այն բանի համար, որ նա ինչ-որ թուղթ է հանձնել "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին: Եվ սա այն ժամանակ, երբ և Գեղամ Մանուկյանը, և Արմեն Ռուստամյանը բազմիցս ընդգծել են, որ 2024 թվականի Ազգային ժողովի այդ նիստում պետական գաղտնիքի հետ կապված որևէ նյութ չի քննարկվել: "Բայց, ամեն դեպքում, կալանավորել երկու երեխաների մորը, որոնցից մեկն անչափահաս է, մինչդեռ, ժամանակին Եվրոպայի խորհուրդը բռնել էր կոկորդս, պահանջելով կալանքը կիրառել միայն բացառիկ դեպքերում, ուղղակի, անհավանական է։ Կալանավորումը վերածվել է ադիբուդիի, արևածաղկի", - ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու և ավելի քան 200 միլիոն դրամի փողերի լվացման մեղադրանքով որոշում է կայացվել ձերբակալել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն ՝ Արտյոմ Խաչատրյանին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանին և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանին, ինչպես նաև "Երևան Մոլ" առևտրի կենտրոնինախկին փոխտնօրռնՀարություն Թադեւոսյանին։ Վերը նշված անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր գումարներ լվանալու համար: Քննչական կոմիտեի տվյալներով ՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը, հանցակցությամբ գործելով 6 անձի հետ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և օժանդակել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն ՝ Արտյոմ Խաչատրյանին ՝ օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելու գործում։
Արմեն Աշոտյանը կալանավորվել է հունիսի 5-ին ։