


ԱրմԻնֆո. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ինչպես հաղորդում է «Ուկրաինական Ճշմարտություն» ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 9-ին առցանց ճեպազրույց է անցկացրել։
Նշվում է, որ Զելենսկին չի մանրամասնել, թե ինչպիսի համագործակցության մասին է խոսքը, միայն նշել է, որ աշխատանքները սկսվել են։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին և շնորհակալություն հայտնել Թուրքիային. մենք իսկապես սկսել ենք աշխատել այս ուղղությամբ։ Եկեք չխորանանք մանրամասների մեջ, եթե հնարավոր է, բայց մենք բավականին արագ ենք առաջ շարժվում։ Ես շնորհակալություն եմ հայտնում առաջնորդներին և շնորհակալություն եմ հայտնում երկրներին», - ասել է նա։
Հուլիսի 7-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումում Զելենսկին հայտարարել է, որ գործընկերներին է ներկայացրել «Անօդաչու թռչող սարքերի գործարք» նախաձեռնությունը, որը նախատեսում է ոչ միայն անօդաչու թռչող սարքերի գնում, այլև համատեղ արտադրություն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությանը միացել են Եվրամիությունը, Թուրքիան, Ադրբեջանը և Պարսից ծոցի երկրները։



