


Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելը հիմնական սպառնալիքն է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Թբիլիսիում Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նաև տեղեկացրել է, որ Վրաստանում բանակցությունների արդյունքում ստորագրված Թբիլիսյան հռչակագրում մեկ ամգամ ևս ընդգծվում է աջակցությունը պետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին: «Հակամարտության կարգավորմանն առնչվող մեր երկրի դիրքորոշումը հստակ է: Դժբախտաբար, Հայաստանը շարունակում է վարել «զավթողական քաղաքականություն»: Հայաստանի կողմից այդ քաղաքականության շարունակումը և ստեղծված ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված ջանքերը թույլ չեն տալիս առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում», - ընդգծել է ադրբեջանցի նախարարը:


