


Արմինֆո. Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ
Ինչպես հաղորդում է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ Facebook-ի իր էջում, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Նարինե Մաթոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար: Ռևազ Նադարաիան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։



