


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս:
ՀՀ կառավարության հուլիսի 9-ի նիստում Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարել է, որ շինարարական աշխատանքների որակին առնչվող իրավիճակը վերահսկելու է անձամբ։ Այս առնչությամբ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկա ժամանակահատվածում շատ կլինեն իր չնախատեսված այցերն այն վայրեր, որտեղ կվերահսկվեն դպրոցների, մանկապարտեզների, զինվորական հաստատությունների կառուցման աշխատանքները և այլն: "Թերությունների հայտնաբերման դեպքում պատասխանատուները կազատվեն աշխատանքից՝ առանց որևէ բացատրության", - ասել է կառավարության ղեկավարը:



