Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: