


ԱրմԻնֆո. Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուկեի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Անտուան Շուկեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանին շարունակական աջակցության համար, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։
Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակել աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավիճակի մեղմմանը։
Զրուցակիցները անդրադարձել են ՀՀ և Լիբանանի նախագահների գրասենյակների միջև համագործակցության զարգացմանը՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային շրջանակների ստեղծման կարևորությունը։
Նախորդ օրը Բեյրութում աշխատանքային այցով գտնվող Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին։
Հանդիպման ժամանակ ՀՀ... Դիվանագետը վերահաստատեց Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական հարցերի լուծման համատեքստում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա համագործակցության հեռանկարները։
Քննարկվեցին նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Այս համատեքստում ընդգծվեց երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով քննարկումների շարունակման կարևորությունը։



