
Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Այդ խոստումը նա տվել է հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես կարծել է՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
"Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել, կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, իսկ իրականում, շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանություններն իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների նկատմամբ ճնշումներ: Ամեն ինչ՝ Արևմուտքի մատուցմամբ", - ասվում է Առաջին ալիքի ռեպորտաժում։
Ռուսական պետական հեռուստաալիքը հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է: Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։
"-Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում ։
-Ես էլ դրանով կզբաղվեմ։ Ի դեպ, կարո՞ղ եք դա անել: Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։
Եվ ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, եւ մենք կարող ենք փոխել կրոնը. Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է՝ այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության ։
-Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ", - պրանկերների հետ հեռախոսազրույցում խոստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ձայնագրությունը հրապարակվել է Առաջին ալիքի կողմից:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից ակտիվ հակաեկեղեցական քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այսօրվա դրությամբ մտացածին մեղադրանքներով 4 բարձրաստիճան հոգևորականներ այդ հակաեկեղեցական արշավի շրջանակներում գտնվում են բանտերում: Ավելին, Հայաստանի վարչապետը 10 հերձվածող եպիսկոպոսների հետ շրջանակային փաստաթուղթ է ստորագրել, այսպես կոչված, Հայոց եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից։ Միաժամանակ, ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) "բացառիկ առաքելությունը" ազգային ինքնության պահպանման գործում։